Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ

10:41, 5 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սեխլեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am