Պետք է կայացնել Հայաստանի շահերը հաշվի առնող որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի ծրագրի շրջանակում. վարչապետ

13:18, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կառավարության նիստում հաստատված Տնտեսական արձագանքման ծրագրին և գործողությունների նախնական պլանին:

«Կարևոր է արձանագրել, որ այստեղ էլ պետք է կայացնենք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերն առավել կարևոր ու ընդունելի դարձնենք Հայաստանի հանրության համար: Մենք այստեղ էլ պետք է փորձենք կայացնել որոշումներ, այդ թվում՝ Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում, հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է փորձենք գտնել լուծումներ», -ասաց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am