Պենտագոնում հայտարարել են, որ Nimitz ավիակիրը հեռանում Է Մերձավոր Արեւելքից

14:33, 3 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Nimitz ատոմային ավիակիրը հեռանում Է Մերձավոր Արեւելքից եւ ուղղություն Է վերցնում դեպի Հնդկա-խաղաղօվկիանսյան տարածաշրջան: Փետրվարի 2-ին այդ մասին հայտնել Է Պենտագոնի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավիակիրների խումբը՝ Nimitz ավիակրի գլխավորությամբ հեռանում Է (ԱՄՆ-ի զինված ուժերի) Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտուց եւ ուղղություն Է վերցնում դեպի (հրանամանատարության) Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, դա նշանակում Է, որ «Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում ամերիկյան ավիակիրներ չկան»: Իր հերթին հասարակայնության հետ կապերի հարցերով Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին նշել Է, որ, ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինի կարծիքով՝ ԱՄՆ-ը «հուսալի ներկայություն ունի Մերձավոր Արեւելքում»:

Ամերիկացի զինծառայողները բազավորված են Պարսից ծոցի շատ երկրներում, եւ (տարածաշրջանում) առազմաօդային ուժերի ավելի քան բականաչափ ուժեր կան ցանկացած հակառակորդի դիմակայելու համար»,- պազաբանել են Պենտագոնի մամուլի ծառայությունում: Հունվարի սկզբին ԱՄՆ-ի նախկին վարչակազմը որոշում Էր ընդունել Nimitz-ը թողնել Մերձավոր Արեւելքում՝ դա հիմնավորելով Իրանի կողմից սպառնալիքով: Մինչ այդ ավիակիրը մտնում Էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի այն խմբավորակման կազմի մեջ, որը գտնվում Էր Սոմալիի ափերի մոտ: Նրա խնդիրն Էր հանրապետությունից ԱՄՆ-ի զինծառայողների դուրսբերման անվտանգության ապահովումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am