Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

12:17, 3 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը  ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է  Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Նախարար Հայկ Խանումյանը  հունվարի 21-24-ին  աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ  է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև   հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան  խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի  գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության,  խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:


© 2009 ARMENPRESS.am