ԿԲ կանխատեսմամբ՝ 2020-ի տնտեսական անկումը կկազմի 7.8 տոկոս

16:00, 2 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը 2020-ի համար կանխատեսում է 7.8 տոկոս տնտեսական անկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Տնտեսական անկման համար ԿԲ կանխատեսումը նախկինում 2020-ի համար եղել է 7.2 տոկոս: Ներկայում ԿԲ-ն ակնկալում է 7.8 տոկոս տնտեսական անկում»,-ասաց Գալստյանը:

2021-ի կանխատեսումները խոստացավ ներկայացնել ավելի ուշ:


© 2009 ARMENPRESS.am