Արցախում նախորդ տարվա համեմատ աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը

13:59, 2 Փետրվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում  ընթացիկ տարվա փետրվարի  1-ի դրությամբ՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 59 հազար 707,4 դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:

Նվազագույն սպառողական զամբյուղի ներկայիս ցուցանիշը  գրեթե համարժեք է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին  ( 59 հազար 679,3 դրամ) : Նվազագույն սպառողական զամբյուղի՝ այս տավա փետրվարի 1-ին  արձանագրված արժեքը,  նախորդ տարվա հունվարի 31-ի համեմատ, բարձր է 1,5 տոկոսով (58 հազար 842,8 դրամ)»,- հայտնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ պարենային զամբյուղի արժեքը տարեկան կտրվածքով կազմել է  404 հազար 796,2 դրամ,  ամսական կտրվածքով՝ 33 հազար 733  դրամ:

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  տարեկան կտրվածքով կազմել է 716 հազար 489,3 դրամ (գործակից 1,77), իսկ  ամսական կտրվածքով՝ 59 հազար 707,4 դրամ:


© 2009 ARMENPRESS.am