Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

12:08, 2 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 2-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%: Հանրապետության Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%»,- ասված է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am