Բրյուսելի մետրոյում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա

20:59, 1 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի մետրոպոլիտենի «Արևմտյան կայարան» հատվածում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնում է RTBF հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ոստիկանությանը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:00-ին: Նախնական տվյալներով կան տուժածներ:

RTL Info-ն հայտնում է, որ ոստիկանությունը ձերբակալել է ուղևորների վրա հարձակված տղամարդուն: Մետրոյում երկու թևերի ուղղությամբ երթևեկությունը կանգնեցվել է:

 


© 2009 ARMENPRESS.am