Թուրքիայի ներգրավվածությունն Արծրուն Հովհաննիսյանը համարում է պատերազմում պարտվելու պատճառներից մեկը
11:51, 1 Փետրվար, 2021ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտության պատճառներից մեկը համարում է Թուրքիայի ներգրավվածությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հովհաննիսյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Խնդրում եմ, հաշվի առեք Թուրքիայի ներգրավվածությունը: Պատերազմը սկսվել է 10-12 անգամ ավելի մեծ ուժերի դեմ, ընթացքում վարվել է մոտ 5-6 անգամ ավելի մեծ ուժերի դեմ: Շատ ծանր է նման հսկա տարածաշրջանային գերտերության դեմ պատերազմը: Այս ամենը մի մոռացեք պարտության պատճառի մեջ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պարտության պատճառներից կարող է լինել նաև ընդհանուր անպատրաստ վիճակը:
© 2009 ARMENPRESS.am