Իրանը կարանտին է սահմանում Եվրոպայից ժամանողների համար. հարևանների համար բավարար է բացասական թեստը

17:38, 30 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայից Իրան ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխանից հետո երկու շաբաթ ինքնամեկուսանան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է առողջապահության ոլորտի պաշտոնյան:

Այլ տարածաշրջաններից, ներառյալ հարևան երկրներից ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխան ունենան՝ նախքան երկիր ժամանելը:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ Եվրոպայից ժամանող ճանապարհորդները պետք է ունենան թեստի բացասական արդյունք, նորից թեստավորվեն և ստիպված լինեն ինքնամեկուսանալ, նույնիսկ եթե նրանց թեստը բացասական լինի:

Նախկինում Եվրոպայից ժամանողների համար պահանջվում էր ունենալ միայն թեստի բացասական արդյունք:


© 2009 ARMENPRESS.am