ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 162,6 հազար մարդ

17:29, 30 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 162,6 հազարով: Գրանցվել է  մահվան 3483 դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշտային և տեղային իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ  բաց աղբյուրների տվյալները:

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 162 601 նոր դեպք: Համավարակի տարածման սկզբնական շրջանից ի վեր երկրում գրանցվել է COVID 19-ի ավելի քան 25,9 մլն դեպք, մահացել է ավելի քան 436,8 հազար վարակակիր:


© 2009 ARMENPRESS.am