ԱԱԾ-ն Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

12:12, 29 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ազգային անվտանգության ծառայությունը հունվարի 28-ին բերման էր ենթարկել Բադասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ:

ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ Եռաբլուր զինվորական պանթեոնում Վահան Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, նշել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով»:

 


© 2009 ARMENPRESS.am