«Ռոստով»-ը հաղթեց ընկերական խաղում. Բայրամյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

16:38, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում այս օրերին ուսումնամարզական հավաք անցկացնող ռուսական «Ռոստով»-ն ընկերական հանդիպում անցկացրեց «Մարբելիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնամարզական հավաքի երրորդ ընկերական խաղում «Ռոստով»-ը մրցեց իսպանական «Մարբելիա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով ի օգուտ «Ռոստով»-ի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Սա «Ռոստով»-ի վերջին ստուգողական հանդիպումն է ուսումնամարզական հավաքի շրջանակներում:

 


© 2009 ARMENPRESS.am