Ֆրանսիայում չարագործը գնդակահարել է աշխատանքի տեղավորման բյուրոյի աշխատակցուհուն

16:09, 28 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավ -արեւելքի Վալանս քաղաքում աշխատանքի տեղավորման բյուրոյի այցելուն գնդակահարել Է այդ հիմնարկության աշխատակցուհուն: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը, որի տեղեկություններով՝ զինված չարագործը ձերբակալված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես պարզվել Է հենց այդ մարդը նույն իսկ օրը վիրավորել Է մունիցիպալ հիմնարկության աշխատակցուհուն հարեւան կամունայում: Դրանից հետո նա վրաերթի Է ենթարկել պարեկային ավտոմեքենան եւ ձերբակալվել: 45-ամյա հանցագործի դրդապատճառները հայտնի չեն: Ոստիկանական դոսիեում նրա մասին տվյալներ չկան: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am