Արմեն Ղուլարյանն ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

10:50, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Ղուլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը:

2020թ. փետրվարի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնիցՎահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:

 


© 2009 ARMENPRESS.am