Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հոգեհանգստի կարգ է կատարվել ի հիշատակ պատերազմի նահատակների

09:44, 27 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 26-ին, Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, նաև Աստծո բարեգթությունն է աղերսվել անհայտ կորածների և գերիների տունդարձի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, անհայտ կորած և նահատակված զինծառայողների մի խումբ հարազատներ:

 


© 2009 ARMENPRESS.am