Բաքվի արվարձանում տան պայթյունից մահացածների թիվը հասել է երկուսի

17:05, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի արվարձանում տան պայթյունի պատճառով մահացածների թիվը հասել Է երկուսի. փրկարարները փլատակներից դուրս են բերել երեխայի մարմին, որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել Է: Այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի ԱԻՆ-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԻՆ-ը հաղորդել Էր, որ պայթյուն Է տեղի ունեցել Խըրդալանում գտնվող բնակելի շենքում, փլվածքների տակ կարող են մարդիկ լինել: Փրկարարները փլատակներից դուրս են հանել վեց քաղաքացու, հայտնաբերել են մեկ կնոջ մարմին»:

Երկրի գլխավոր դատախազությունը հարուցել Է քրեական գործ: «Խըրդալանում տան փլատակներից, որտեղ տեղի Է ունեցել պայթյունը, դուրս են բերել երեխայի մարմին: Որոնողա-փրկարարական գործողությունն ավարտվել Է, քանի որ փլվածքների տակ մնացածներ արդեն չկան»,-հաղորդել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են տան բնակիչները, մահացած երեխան այն կնոջ դուստրն Է, որի մարմինը հունվարի 26-ին հայտնաբերել են փլվածքների տակ:


© 2009 ARMENPRESS.am