Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու «Աստանա»-ից

13:34, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ցանկություն ունի հեռանալու ներկայիս ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանի գործակալը կապվել է եվրոպական և ռուսական ակումբների հետ` առաջարկելով հայ կիսապաշտպանի ծառայությունները: Բարսեղյանը հեռացումը կապվում է ներկայիս ակումբի` «Աստանա»-ի բյուջեի էական կրճատման հետ:

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանա»-ի անցնող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: «Աստանա»-ի անցկացրած քվեարկությամբ երկրպագուները հենց Տիգրան Բարսեղյանին են ճանաչել ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մակս Էբոնգը, Մարին Տոմասովը, Աբզալ Բայսեբեկովը և Նենադ Էրիչը:

Բարսեղյանը Ղազախստանի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և դարձել է 3 գոլի հեղինակ:

 


© 2009 ARMENPRESS.am