«Լիվերպուլ»-ը կփորձի գնել Մբապեին

12:05, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլ»-ը կփորձի գնել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Լիվերպուլ»-ը պատրաստվում է առաջարկ անել Մբապեին, սակայն սպասում է հարմար առիթի:

Ավելի վաղ լուրեր կային, որ Մբապեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ 2021 թվականին կհեռանա Փարիզից: «Լիվերպուլը» ստիպված կլինի  վաճառել իր հարձակման եռյակից (Մանե-Սալահ-Ֆիրմինո) գոնե մեկին: Եթե Մբապեն չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, ապա «Լիվերպուլը» կփորձի գնել հարձակվողին:

 


© 2009 ARMENPRESS.am