ԱՄՆ Ֆինանսների նախարարի թեկնածուն կին է. նախատեսվում է Սենատի քվեարկությունը

21:16, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատը պատրաստվում է երկուշաբթի օրը քվեարկություն անցկացնել գանձապետարանի քարտուղար- ֆինանսների նախարարի պաշտոնում Ժանեթ Յելենի թեկնածության հարցով : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ուրբաթ օրը Յելենը Սենատի ֆինանսական կոմիտեում ցույց է տվել, որ ունի բավարար ձայներ ՝ հեշտությամբ հաստատում ստանալու համար: Հանրապետականները պարտավորվել են աշխատել նրա հետ՝ չնայած մտահոգություններ են հայտնել Բայդենի ահռելի ծախսերի և հարկերի բարձրացման ծրագրերի վերաբերյալ:

Սենատի դեմոկրատները քվեարկությունը պլանավորել են ժամը 17: 30-ին:

 


© 2009 ARMENPRESS.am