Մոզամբիկում գրեթե 7 հազար մարդ փախստական Է դարձել «Էլոիզա» փոթորկի պատճառով

12:49, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոզամբիկի գրեթե 7 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տներն «Էլոիզա» արեւադարձային փոթորկի պատճառով, որն անցած հանգստայն օրրին մոլեգնել Է երկրում եւ հարուցել հորդառատ տեղատարափներ, հեղեղումներ եւ ավերումներ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել Է Club of Mozambique պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ տարերքի հետեւանքով ավերվել Է 5 հազարից ավելի տուն, գլխավորապես Բուզիի, Դոնդոնի, Նյամատանդայի շրջաններում եւ Բեյրա քաղաքում (Սոֆալայի նահանգ): Աելի քան 136 հազար հեկտար տարածքում ոչնչացել են պարենային մշակաբույսերի ցանքերը: Ավերվել Է ինը դպրոց, տուժել եւս 17 ուսումնական հաստատություն եւ 11 հիվանդանոց:

«Բնակչությունը պարենի, խմելու ջրի, ծածկոցների եւ վրանների շտապ մատակարարումների կարիք ունի ,- պորտալին հայտնել Է ActionAid Mozambique բարեգործական կազմակերպության կառավարիչ Մարսիա Փենիսելան:- Հաշվի առնելով, որ տեղանքի շատ հատվածներ հայտնվել են ջրի տակ՝ վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, օգնության առաքումն առանձնապես դժվարացած կլինի»: Մոզամբիկի Կառավարման եւ ռիսկերի կրճատման ազգային ինստիտուտի տվյալներով՝ «Էլոիզան» անցնելիս քամու արագությունը հասել Է վայրկյանում 41,6 մետրի: Այժմ ցիկլոնը մոլեգնել Է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային հասում, Զիմբաբվեի հարավում եւ Բոտսվանայի արեւելքում, զգացվում Է նաեւ Էսվատինիում (նախկին Սվազիլենդ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am