Հերիքնազ Տիգրանյանն ընտրվեց Covid-19-ի դեմ պայքարը գնահատող ԱԺ քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

11:44, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն ընտրվեց կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության և պարետատան գործողությունները գնահատող քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրա թեկնածությունը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը:

Պատգամավորները նիստի ընթացքում հաստատեցին նաև հանձնաժողովի աշխատակարգը:


© 2009 ARMENPRESS.am