Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում

11:02, 25 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԱԻՊԾ «Ֆեյսբուքի» էջը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում»,- ասված է հաղորդագրությունում:

Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:


© 2009 ARMENPRESS.am