Երևան-Երասխ ավտոճանապարհին շրջված ավտոմեքենայի 19-ամյա վարորդը հոսպիտալացվել է

13:29, 24 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 19:24-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ վարորդը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն և մոտեցրել ավտոքարշակին:


© 2009 ARMENPRESS.am