Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցի

16:59, 23 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքաներում ձերբակալել են 863 մարդու, ովքեր մասնակցել են չարտոնված բողոքի ակցիաների` ի աջակցություն  ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում նման ակցիաները արտոնված չեն եղել: Ռուսաստանի իրավապահները շարունակում են բերման ենթարկել ակցիաների մասնակիցներին:


© 2009 ARMENPRESS.am