Հայ վիրաբույժը Լիոնում ղեկավարել է ուսից սկսող 2 ձեռքի աշխարհում առաջին փոխպատվաստման վիրահատությունը

14:20, 23 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդացի մի մարդ ստացել է աշխարհում առաջին՝ ուսից սկսող երկու ձեռքի փոխպատվաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում պատահարի հետևանքով: Բժիշկների խոսքով՝ տղամարդը փոխպատվաստման վիրահատությունից հետո լավ է վերականգնվում: Սակայն դեռ անորոշ է, թե որքան շարժունակություն կվերականգնվի:

Վիրահատության գլխավոր վիրաբույժ Արամ Ղազարյանը մամուլի ասուլիսում, սակայն ասել է. «Եթե նա կարողանա վերականգնել իր արմունկը ծալելու հնարավորությունը, դա կյանք փոխող կլինի»:

Նշվում է, որ տարիներ են պահանջվել հարմար դոնոր գտնելու համար, մոտ 50 բժշկական անձնակազմ է ներգրավվել վիրահատության նախապատրաստման գործընթացում:

 

 


© 2009 ARMENPRESS.am