ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում

20:17, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է վերին պալատի կայքում:  Օսթինը կդառնա առաջին աֆրոամերիկացին, ով կգլխավորի Պենտագոնը:


© 2009 ARMENPRESS.am