Իսրայելի բանակը խոցել է Լիբանանից ուղարկված ԱԹՍ

19:34, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

« Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականները ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր և մտել էր Իսրայելի օդային տարածք։ Իսրայելի պաշտպանության բանակը միջադեպի ողջ ընթացքում հետևել է անօդաչու թռչող սարքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հավելել է, որ կշարունակի կանխել Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձ:


© 2009 ARMENPRESS.am