Աննա Գրիգորյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

15:46, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ` Աննա Տիգրանի Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հունվարի 21-ից Աննա Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am