Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլին

14:38, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան հստակեցրել է Եվրոպայի առաջնության ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եվրոպայի այս տարվա առաջնությունը նախատեսված է անցկացնել ապրիլի 21-25-ը շվեյցարական Բազել քաղաքում: Առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 323 մարզիկ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փաստել էր, որ Մարմնամարզիկների համար տարվա անելիքների տեսանկյունից դեռևս ոչինչ վերջնականապես հայտնի չէ: Պլաններում կան նաև Դոհայում մասնակցել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին մարտին և ապրիլի հնարավոր է կկայանա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: «Եվրոպայի առաջնությունից առաջ ուզում ենք անպայման հավաք անցկացնել` մարզավիճակ հավաքելու համար»,-շեշտեց նա: Հավաքները նախատեսվում են կամ Թբիլիսում, կամ Մինսկում անցկացնել:


© 2009 ARMENPRESS.am