Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին
13:25, 22 Հունվար, 2021ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի անդամության թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը բացասաբար է վերաբերվում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ընթացքում:
«Բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դրանք (Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը- խմբ.) կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության, բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները»,- ասաց Ջհանգիրյանը:
2020թ. օգոստոսի 24-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 8 «կողմ», 7 «դեմ» ձայներով հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին:
© 2009 ARMENPRESS.am