Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է

11:41, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 22-ին գումարվող նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է:

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի արտահերթ նիստը կգումարվի 12:00-ին:


© 2009 ARMENPRESS.am