Նախիջևանից 33 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում

09:54, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝  3-4 բալ ուժգնությամբ։


© 2009 ARMENPRESS.am