Ռեփեր Jay-Z-ը հիմնադրամ Է ստեղծել՝ հաջակցություն կանեփի սեւամորթ արտադրողների

17:16, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի Է որպես Jay-Z եւ երգչուհի Բեյոնսեի ամուսին, 10 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ Է ստեղծել կանեփ արտադրող սեւամորթ ձեռնարկատերերին աջակցելու համար: Այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երաժիշտն այդ քայլը բացատրել Է դիսբալանսով, որը դիտվում Է մարիխուանայի արտադրության բիզնեսում: Ռասայական փոքրամասնության ներկայացուցիչները, որոնք ավելի հաճախ են հետապնդվում թմրանյութերի անօրինական շրջանառության համար, միայն ոչ մեծ մասն են կազմում այն ձեռնարկատերերի, որոնք վաստակում են օրինականացված թմրանյութերով: «Մենք ամենից շատ ենք տուժել թմրանյութերի դեմ պատերազմի պատճառով այն դեպքում, երբ Ամերիկան կարգավորեց իրադրությունը եւ ստեղծեց բազմամիլիարդանոց բիզնես»,-ասել Է Jay-Z-ը: Հիմնադրամը ղեկավարելու Է Jay-Z-ն ինքը, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am