Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ «Արմֆարմացիա» ընկերության հետ իր առնչության մասին հարցին

12:49, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերքում է լուրերը, թե ինքն ու ամուսինը մասնաբաժին ունեն «Արմֆարմացիա» ընկերությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ավանեսյանը նշեց, որ նշված ընկերությունում մասնաբաժին ունի մայրը:
«Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ: Ես և ամուսինս չունենք, մայրս, այո, ունի փոքր փայաբաժին: Շահերի որևէ բախում չեմ տեսնում, որովհետև առողջապահության նախարարությունն առաջնորդվում է գնումների մասին օրենքով», - ասաց Ավանեսյանը: 

Միաժամանակ, նախարարը նշեց, որ իր ամուսինը որևէ բիզնես շահ չունի Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: 


© 2009 ARMENPRESS.am