Բայդենը հրամանագիր Է ստորագրել ԱՀԿ ԱՄՆ-ի վերադառնալու մասին

11:35, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին հրամանագիր Է ստորագրել, որը փոխում Է նրա նախորդ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու վերաբերյալ որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները: ԱՄՆ-ին ԱՀԿ վերադարձնելու որոշումն առաջիններից մեկն Է դարձել նրա պաշտոնակալության պահից ի վեր, որը տեղի Է ունեցել մի քանի ժամ առաջ:

Այն դեպքում, եթե Բայդենն այդպիսի քայլ չձեռնարկեր եւ չկասեցներ ԱՀԿ-ից դուրս գալու ընթացակարգը, ապա ԱՄՆ-ը պաշտոնապես կազմակերպությունից դուրս կգար 2021 թվականի հուլիսի 6-ին: Բայդենի թիմի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է դեռ նախքան պաշտոնակալությունը, ասվում Է, որ ԱՄՆ-ը կմասնակցի ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ անցկացվող աշխատանքին, ընդ որում՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին: Բացի այդ, հայտարարության մեջ ասվում Է, որ Բայդենի վարչակազմն աշխատելու Է ԱՀԿ-ի հետ եւ ԱՄՆ-ի մյուս գործընկերների հետ՝ նպատակ ունենալով բարեփոխել եւ ամրապնդել ԱՀԿ-ն եւ առողջապահության ոլորտում աջակցել այդ կազմակերպության գործողություններին: ԱՄՆ-ը հուլիս ամսին ծանուցել Էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ԱՀԿ-ից դուրս գալու մասին, որոշումը պետք Է ուժի մեջ մտներ 2021 թվականի հուլիսի 6-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am