Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 300 մարդ

11:07, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում շարունակում է քաղաքացիների ընդունելությունը` անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անհետ կորածների որոնումն իրականացվում է ռուսաստանյան խաղաղապահների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են որոնողական խմբերին:

Քաղաքացիների ընդունելության կետ է դիմել արդեն ավելի քան 2 300 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am