«Դվին»-ը գերազանցեց «Կիլիկիա»-ին. Բասկետբոլի Ա լիգա

22:49, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Ա լիգայի հերթական տուրում «Դվին»-ն ընդունեց «Կիլիկիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դվին»-ն առավելություն ուներ թե առաջին երկու քառորդներում և թե վերջին երկուսում: Ի վերջո «Կիլիկիա»-ն զիջեց 97:80 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Դվին»-ից Զորդան Վաթսոնն էր, ով վաստակեց 29 միավոր: Օղակից անդրադարձող գնդակին ամենաշատը տիրեց Դջի Հարիսոնը և ամենարդյունավետ բասկետբոլիստը Զեմալ Սմիթն է` 9 փոխանցում:

Այս տուրից հետո «Կիլիկիա»-ն մրցաշարային աղյուսակի հետնապահն է, իսկ «Դվին»-ը 4-րդն է: Առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է:

 


© 2009 ARMENPRESS.am