Սպիտակ տունը հրապարակել է նախագահ Բայդենի առաջնահերթությունները

21:59, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի առաջնահերթությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանք հրապարակված են Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Բայդենի առաջնահերթությունների մեջ են մտնում կորոնավիրուսի, կլիմայի, ռասսայական անհավասարության դեմ պայքարը, տնտեսության վերականգնումը, ներգաղթը, ինչպես նաև ԱՄՆ դիրքերի վերականգնումը միջազգային ասպարեզում»,- ասված է Սպիտակ տան կայքում:

Հունվարի 20-ին Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները: 78-ամյա Բայդենն ԱՄՆ պատմության 46-րդ նախագահն է:


© 2009 ARMENPRESS.am