Բրիտանիայում սահմանվել է մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի նոր հակառեկորդ

21:38, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսի նոր 38 հազար 905 դեպք է հաստատվել՝ սահմանելով դեպքերի թվի նոր հակառեկորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բրիտանիայում մեկ օր առաջ հաստատվել էր կորոնավիրուսի նոր 33 հազար 355 դեպք: Երկրում վարակի ընդհանուր դեպքերի թիվը 3 մլն 505 հազար 754 է:

Մինչ օրս առողջացել է 1 մլն 558 հազար 503 անձ, մահացել՝ 93 հազար 290-ը:


© 2009 ARMENPRESS.am