Սադիր Ժապարովն ընտրվել է Ղրղզստանի նախագահ

20:20, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի նախագահական ընտրություններում հաղթել է Սադիր Ժապարովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահական ընտրություններում 79,2% ձայնով հաղթել է Սադիր Ժապարովը»,- ասել է ԿԸՀ նախագահ Նուրժան Շայլդաբեկովը:

Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու: Սադիր Ժապարովը երկրում իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից և այնուհետև բռնկած անկարգություններից հետո: Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները և դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը:


© 2009 ARMENPRESS.am