Չեխիայի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

20:17, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով նախագահի մամուլի խոսնակ Յիրժի Օվչաչեկի հայտարարությանը:

«Պրահայի Կենտրոնական ռազմական հոսպիտալում երկրի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութով»,- հայտնել է մամուլի խոսնակը:

Չեխիայում հաստատվել է կորոնավիրուսի 909 հազար 131 դեպք: Երկրում վարակից առողջացել է 767 հազար 750 հոգի, մահացել՝ 14,820 մարդ:


© 2009 ARMENPRESS.am