Մադրիդում տեղի ունեցած պայթյունից տուժել է առնվազն 6 մարդ

18:59, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով IaSexta հեռուստաընկերությանը:

Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները: Տուժածներից մեկի վիճակն այս պահին գնահատվում է ծանր:

Նախնական վարկածով՝ շենքում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը:


© 2009 ARMENPRESS.am