Ռուսաստանում համավարակի ֆոնին աճել Է հանցավորությունը

17:05, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գրանցված հանցագործությունների թիվը տարվա արդյունքներով աճել Է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ միանգամից 14 տոկոսով: Այդ մասին հայտնել Է ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն ավելացել Է 1 տոկոսով, ծանր եւ առանձնապես ծանրներինը՝ 14 տոկոսով: Ծանր հանցագործությունների աճի վրա հիմնական ազդեցություն ….Է ունեցել այս կատեգորիայի քրեական այն արարքների քանակության ավելացումը, որոնք կատարվել են տեղեկատվա-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»,-ասել Է Վոլկը: Այսպես, այդ ժամանակաշրջանում գրեթե կրկնակի աճել Է այն հանցագործությունների թիվը, որոնք կատարվել են Համացանցում (աճն ավելի քան 90 տոկոսով) եւ շարժական հեռախոսների օգնությամբ (88,3 տոկոսով), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am