Բայդենը կստորագրի հրամանագրեր ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալը չեղարկելու եւ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին

17:02, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը հունվարի 20-ին կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը, մտադիր Է առաջին իսկ օրն ստորագրել մի շարք հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, ինչպես նաեւ Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում Է դեմոկրատի անցումային անձնախմբի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, փաստաթղթում նշված Է, որ «ընտրված նախագահ Բայդենն այսօր կձեռնարկի գործողություններ, որպեսզի դադարեցնի ԱՀԿ-ից դուրս գալու՝ ՝նախորդ վարչակազմի կողմից սկսված գործընթացը, կազմակերպություն, որը կրիտիկական նշանակություն ունի կորոնավիրուսի համավարկին միջազգային պատասխանը համակարգելու համար»: Նոր ուղեգծին համապատասխան ԱՄՆ-ը մտադիր Է մասնակցել ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ կայանալիք հանդիպմանը:

Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվադնությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին: Փաստաթղում նաեւ նշված Է, որ «ընտրված նախագահը կստորագրի փաստաթուղթ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին»: Սույն փաստաթուղթն արդեն այսօր պլանավորովում Է հանձնել ՄԱԿ, որպեսզի 30 օր անց ԱՄՆ-ը վերստին ձեռք բերի այդ համաձայնության մասնակցի կարգավիճակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am