Նարինե Խաչատուրյանն ազատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

15:11, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարինե Խաչատուրյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նարինե Խաչատուրյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 11-ին: 


© 2009 ARMENPRESS.am