ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով

14:54, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կարճել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Խոսքը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրենի կողմից ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Վանեցյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


© 2009 ARMENPRESS.am