Մարտակերտում, Մարտունու Կարմիր Շուկա համայնքում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

14:46, 20 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում հունվարի 20-ին,  չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների համար կարող եք զանգահարել Արտակարգ իրավիճակների  ծառայության 911 ահազանգման կենտրոն», -հայտնում են ծառայությունից:


© 2009 ARMENPRESS.am