Կորյանը մասնակցեց «Խիմկի»-ի ընկերական խաղին

14:00, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Արշակ Կորյանը մասնակցեց «Խիմկի»-ի ընկերական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին ռուսական «Խիմկին» ուսումնամարզական հավաք է անցկացնում թուրքական Բելեկ քաղաքում: Ընկերական խաղի շրջանակներում «Խիմկի»-ն մրցեց բուլղարական «Սեպտեմվրիչ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Արշակ Կորյանը «Խիմկի»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինման դուրս եկավ:

Հաջորդիվ «Խիմկի»-ն ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի սերբական «Ռադնիկ»-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am