Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ՀՀ-ում կնշվի Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ- ն ընդունեց նախագիծը

11:12, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 101 կողմ ձայն:

«Առաջարկում եմ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց պատգամավորը

Բաքոյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ: Հայաստանում գործում է ազգային փոքրամասնությունների խորհուրդ:


© 2009 ARMENPRESS.am